Կանանց նկատմամբ բռնություն գործադրելու անհաղթահարելի հակում ունեցող ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը, փնովելով ՀՅԴ-ին ու ընդդիմությանը, հայտարարել է, թե Հայաստանի անկախությունն ընդդիմության համար իշխանության գալու գինն է:
Միանգանից հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է Նիկոլի՝ իշխանության մնալու գինը՝ է՛լ չասած իշխանությունը վերցնելու մասին: Գինը հստակ է՝ Արցախը, և Նիկոլը վճարեց այդ գինը ու դեռ շարունակում է մուծվել թուքրերին, ուղղակի եթե առաջին փուլում պետք է Արցախը ոչնչացներ, ապա երկրորդրում՝ հիմա, գինը Հայաստանն է, որ դեռ վճարելու է՝ իշխանությունը պահելու ու կաշին փրկելու հույսով:
Նիկոլը վաղուց էր գործարքն իր ավարտին հասցրել, իհարկե, ուղղակի Իրանն է որոշել այս ամենին անտարբեր չնայել՝ հասկանալով, որ Հայաստանի հարցը խոշոր հաշվով իր հարցն է: Այն, որ քարտեզին դեռ կա պետություն՝ Հայաստան անունով, մեծամասամբ արտաքին գործոնների արդյունք է՝ գործոններ, որոնք թույլ չեն տալիս Նիկոլին սեփական իշխանության գինը լրիվությամբ վճարել: